«Բորուսիան» հաղթեց «Սանկտ Պաուլին»․ Լեվերկուզենի «Բայերը» զիջեց «Հոֆենհայմին»
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ դրամատիկ պայքարում 3:2 հաշվով առավելության հասավ «Սանկտ Պաուլիի» նկատմամբ։
Տանտերերի կազմում հաշիվը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում բացեց Յուլիան Բրանդտը, իսկ 54-րդ րոպեին Կարիմ Ադեյեմին կրկնապատկեց այն։ Հյուրերը ցուցաբերեցին կամային որակներ և կարողացան վերականգնել հաշվասարակշռությունը Ջեյմս Սենդսի և Ռիկի-Ջեյդ Ջոնսի գոլերի շնորհիվ։
Այնուամենայնիվ, դորտմունդցիները կարողացան հաղթանակ կորզել․ մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին Էմրե Ջանը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» 39 միավորով պահպանում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Սանկտ Պաուլին» 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Զուգահեռաբար ընթացող խաղում Լեվերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս նվազագույն՝ 0:1 հաշվով զիջեց «Հոֆենհայմին»: Հանդիպման միակ գոլը 9-րդ րոպեին խփեց Վաուտեր Բյուրգերը։ Սա «դեղագործների» երկրորդ անընդմեջ պարտությունն էր, ինչից հետո թիմը 29 միավորով նահանջեց 6-րդ տեղ։
«Հոֆենհայմը» վաստակած 33 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։