Ժունիորը չի համապատասխանում «Ռեալի» արժեքներին. Կիկե Սանչես
ՍՊՈՐՏՄադրիդի «Ատլետիկոյի» և «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը քննադատել է «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին՝ հայտարարելով, որ ֆուտբոլիստը հեռու է ակումբի չափանիշներից։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Խաբի Ալոնսոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը լքել է նաև բրազիլացի ֆուտբոլիստի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։
«Ես այն երկրպագուների կողմից եմ, որոնց նա խիստ նյարդայնացնում է։ Ինձ թվում է՝ նա չի համապատասխանում «Ռեալի» արժեհամակարգին և շատ հեռու է այն խաղացողը լինելուց, որը կարող էր դառնալ», — մասնագետի խոսքերը մեջբերում է Madrid Universal-ը։
Ընթացիկ՝ 2025/2026 մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, դարձել 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։