ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են 99 ուկրաինական անօդաչու թռչող սարք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 99 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
«Մոսկվայի ժամանակով 23:00-ից մինչև առավոտյան ժամը 7:00-ն [Երևանի 20:00-ից մինչև առավոտյան ժամը 8:00-ն] ՀՕՊ միջոցները ոչնչացրել և խափանել են 99 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական ուժերը Սև ծովի վրայով ոչնչացրել են 47 անօդաչու թռչող սարք, 29-ը՝ Բելգորոդի մարզում և 12-ը՝ Կուրսկի մարզում։
Ռոստովի և Աստրախանի մարզերի վրայով խփվել է 4-ական անօդաչու թռչող սարք, 2-ը՝ Ղրիմում և 1-ը՝ Ազովի ծովի վրայով։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին ի պատասխան՝ ռուսական ուժերը հարվածում են բացառապես ռազմական օբյեկտներին և Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններին՝ օգտագործելով ճշգրիտ կառավարվող օդային, ծովային և ցամաքային զենքեր, անօդաչու թռչող սարքեր։