Գրենլանդիայում եվրոպական զորքերը չեն ազդի Թրամփի ծրագրերի վրա. Սպիտակ տուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳրենլանդիայում եվրոպական զորքերի տեղակայումը չի ազդի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզու Հանդեպ վերահսկողություն սահմաբելու որոշման վրա` հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Ես չեմ կարծում, որ Գրենլանդիայում եվրոպական զորքերի ներկայությունը կազդի Թրամփի որոշումների կայացման գործընթացի կամ Գրենլանդիան ձեռք բերելու նրա նպատակի վրա»,- ասել է նա:
Դանիան, եվրոպական երկրների հետ կանցկացնի «Արկտիկական ամրություն» զորավարժությունները։ Զինվորական անձնակազմը հետախուզություն կիրականացնի կղզում և կուսումնասիրի տարածաշրջանում անվտանգությունն ամրապնդելու ուղիները։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան զինվորական անձնակազմ են ուղարկել կղզի։