5 ձերբակալված. ինչ է կատարվում ՊԵԿ պաշտոնյաների շուրջ
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ:
Վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել: