Դադարեցվեց 4 ֆուտբոլիստի և 1 ծանրամարտիկի զորակոչից տրված տարկետումը
ՍՊՈՐՏԿառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 15–ի նիստում որոշեց դադարեցնել երկու մարզիկների՝ պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը։ Նման որոշման հիմք է ընդունվել ԿԳՄՍ նախարարությանն ուղղված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությունը, ըստ որի, Նարեկ Արթուրի Խաչատրյանը և Գևորգ Վահանի Գրիգորյանը այլևս չեն համարվում ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի անդամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ դադարեցվեց նաեւ ծանրամարտիկ Մերուժան Ջիվանի Եղոյանին տրված տարկետումը, քանի որ նա այլևս չի համարվում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ:
Մեկ այլ որոշմամբ դադարեցվել է նաև ֆուտբոլիստներ Էդգար Գրիգորի Ֆիթլիջյանին և Արա Բերդե Օհաննեսի Ջոլաքյանին տրված տարկետումը, քանի որ նրանք այլևս չեն համարվում համապատասխանաբար ֆուտբոլի մինչև 19 տարեկանների և ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի անդամ: