Զինծառայողի մահվան դեպքով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն
ԻՐԱՎՈՒՆՔԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Այլ մանրամասներ չհայտնեցին։
Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Վահան Պետրոսյանը Վարդենիսում էր ծառայում, նա Երևանից է։ Վահանը 6 ամսվա ծառայող էր։