«Նյուքասլ» 0-2 «Մանչեսթեր». Սեմենյոն ու Շերկին առավելություն տվեցին Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչում
ՍՊՈՐՏԿիսապաշտպաններ Անտուան Սեմենյոյի և Ռայան Շերկիի գոլերի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» առաջին խաղով առավելություն ստացավ «Նյուքասլ Յունայթեդի» դեմ Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչում։
Նախ Սեմենյոն բացեց խաղի հաշիվը։ Գանացին ևս մեկ գոլ խփեց, որը հետագայում չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։
Փոխարինման մտած Շերկին կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ 2-րդ գնդակն ուղարկելով գործող գավաթակրի դարպասը։