Բուդապեշտի, Բրատիսլավայի և Վիեննայի օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է եղանակի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուդապեշտի, Բրատիսլավայի և Վիեննայի օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է հունվարի 13-ի առավոտյան ցուրտ եղանակի և տեղումների պատճառով, հաղորդել է «Sky News»-ը:
Վիեննայում սառցապատված են եղել թռիչքավայրէջքային գոտիները, որոշ չվերթներ վերաուղղորդվել են այլ օդանավակայաններ։
Ավիափոխադրումների խափանումներ են գրանցվել նաև Չեխիայում։ Սառցային անձրևի պատճառով Պրահայի օդանավակայանն անցել է սահմանափակ ռեժիմով աշխատանքի։