Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Փորձում ենք ուժեղ լինել, բայց Էդվարդի դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի». Էդվարդ Մարանջյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ երեխա է եղել Էդվարդս, փոքր ժամանակ ինքնամփոփ էր, բայց մեծանալով՝ փոխվեց։ Տանը չխոսկան էր, չկիսվող տղա, բայց դրսում՝ ընկերների հետ, լրիվ ուրիշ տեսակի մարդ էր։ Փոքր ժամանակ իր խաղալիքներով էր տարված, կարծես իր առանձին աշխարհն ունենար։ Շատ բարի ու մեծահոգի տղա էր, հավատքով էր, լուսավոր մի բան կար իր մեջ»,­«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հայկանուշը՝ Էդվարդի մայրիկը։

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին գերազանցիկ չի եղել, բայց նաև վատ առաջադիմություն չի ունեցել։ «Նրա տարերքը սպորտն էր, մասնավորապես՝ ծանրամարտը։ Սպորտդպրոցը մեր շենքի կողքին էր, չգիտեմ էլ՝ շինարարության ընթացքից ոգևորվեց, թե ինչ, բայց որոշեց, որ պետք է հաճախի ծանրամարտի։ Այդ ժամանակ էլ ասպարեզում հայտնի մարզիկներ կային, նրանցից ներշնչվեց, մենք էլ խոչընդոտ չհանդիսացանք։ Ծանրորդ էր, Հայաստանի մրցումների ժամանակ որոշակի հաջողություններ գրանցեց, հետո մեջքի վնասվածք ստացավ, մի փոքր պասիվացավ սպորտում։ Սկզբում ընդունվեց Գյումրու, այնուհետև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, ավարտեց այն, ստացավ մարզչի դիպլոմ և քսան տարեկանում մեկնեց բանակ։ Այնքան մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում իր պարապմունքներին, դասերին։ Կարող էր մեկ ամբողջ օր սենյակում փակվել, քանի որ մրցումի էր պատրաստվելու»։

2020 թվականի օգոստոսի 3­ին Էդվարդը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Ագարակի զորամասում։ «Բնույթով փակ էր, հանգիստ, տան փոքրն էր։ Ես էլ, որպես մայր, միշտ մտավախություն եմ ունեցել, որ հնարավոր է՝ չհարմարվի բանակային կյանքին։ Երբ իրեն ճանապարհում էինք բանակ, իր մարզիչը մեր տանն էր, զրուցում էինք, ամուսինս էլ իր մտահոգությունների մասին էր խոսել։ Մարզիչն ասել էր՝ մի անհանգստացեք, նա խնդիր չի ունենա, իրեն խելոք մի տեսեք։ Երկու ամիս ծառայեց, այդ ընթացքում էլ համավարակի շրջանն էր, կարանտին էր։ Չենք կարողացել գնալ, իրեն տեսնել, իր երդմնակալության արարողությանն անգամ չենք մասնակցել։ Երբ իր հետ խոսում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է, նորմալ է»։

Սեպտեմբերի 27­ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 25­ին մեծ տղայիս աղջիկը ծնվեց, հիվանդանոցում էինք։ Պատերազմը սկսվեց, ես ինչ­որ բաներ իմանում էի համացանցից, տան անդամներն ինձ ոչինչ չէին ասում, իրավիճակի լրջությունն ու խորությունը չէի պատկերացնում։ Մյուս կողմից էլ՝ իր մասով խիղճս հանգիստ էր, քանի որ գիտեի՝ ինքը Մեղրիում է։ Սեպտեմբերի 30­ին ինձ հիվանդանոցից տուն ուղարկեցին, թե հարսդ խնամքի կարիք չունի։ Այդ ժամանակ արդեն քաղաքի հիվանդանոցները հոսպիտալների էին վերածում։ Հայրիկի և մեծ եղբոր հետ խոսել էր, նամակներով էին փոխանակվել, այդ ժամանակ իրեն դեռ չէին տարել ռազմաճակատ։ Իրենց տեղափոխել են Ջրական հոկտեմբերի 3­4­ին։ Հետո մենք իմանում ենք, որ տղաներին այդ օրը շարք են կանգնեցրել ու ասել՝ Արցախ մեկնելը կամավոր է, պարտադիր պայման չի կրում։ Տղաս ցանկություն է հայտնել, որ գնա։ Մեկ տարի առաջ, երբ Մեղրի գնացինք, ես այդ հարցը տվել եմ՝ երկու ամսվա ծառայող իմ տղային ինչո՞ւ տարաք պատերազմ, թեկուզ եթե ցանկություն էր հայտնել։ Ինձ ասացին՝ եթե անգամ այդ օրը չտանեինք, հետո էինք տանելու, պատերազմական իրավիճակ էր, տղաների մեկնելն անխուսափելի էր։ Ես չգիտեի, որ նա թեժ մարտերի կիզակետում է։ Ամուսինս, ավագ որդիս ինձ ասում էին, որ Էդվարդը Ստեփանակերտում է։ Տագնապ կար ներսումս, բայց ամեն դեպքում ասում էի՝ Ստեփանակերտն ուր, սահմանն ուր։ Մի շաբաթ կռվել են, ահավոր մարտերի մեջ է եղել, Ջրականում հետ ու առաջ են արել, մի գյուղից մյուսը տեղափոխվել։ Իր հետ եղած տղաներից մինչև հիմա անհետ կորած կա»։

Վերջին անգամ Էդվարդն ընտանիքի հետ կապի է դուրս եկել հոկտեմբերի 9­ին։ «Այդ օրը գրել էր, որ իրենց հետ են տանելու Մեղրի, բայց չեն հասցրել հետ գալ։ Դեպքը եղել է հոկտեմբերի 9­ին՝ լույս 10­ին։ Մենք կոնկրետ չգիտենք, թե որ ժամին է եղել, կեսգիշերն արդեն ա՞նց է եղել, թե՞ ոչ։ Բայց որպես իր հիշատակի օր նշում ենք հոկտեմբերի 10­ ը։ Հոկտեմբերի 9­ի ընթացքում հաղորդագրություններով շփվել է եղբոր, ընկերների հետ, նաև ինձ հետ է խոսել ժամը 12­ին»։ Էդվարդը զոհվել է Ջրականում։

Նա շուտ է տուն «վերադարձել»։ «Ամուսինս վարորդ է, այդ ընթացքում միշտ բեռներ, օգնություն էին տանում Արցախ։ Էդվարդին ասում էր՝ տեղդ ասա, գամ քո մոտ, քեզ ինչ պետք է, բերեմ։ Բայց մենք այդպես էլ իր կոնկրետ տեղը չիմացանք։ Երբ իր հետ կապը կտրվեց, ինձ կրկին ոչինչ չէին ասում, բայց զգում էի, որ բոլորը խառն են։ Ամուսինս հասել էր մինչև Գորիս։ Այդ օրերին երբեք վատ բան չեմ մտածել, միայն ասում էի՝ գուցե վիրավորվել է, հիշողության հետ կապված խնդիր է առաջացել, բայց այլ տարբերակի մասին ինքս ինձ թույլ չեմ տվել մտածել: Էդվարդս երկու հեռախոս ուներ, մեկը կորավ, այդպես էլ չիմացանք, թե ինչ եղավ։ Մյուս համարից եղբորը հոկտեմբերի 10­ին զանգ եկավ, խոսեցին, արդեն հասկացա, թե ինչ է կատարվում, բայց հետո էլ չեմ հիշում, թե ինչ կատարվեց հետս։ Զանգը Կապանի դիահերձարանից էր»։

Ապրելու ուժի մասին։ «Եթե ասեմ, որ ինչոր բան ուժ է տալիս, սուտ կլինի։ Բայց պատերազմն սկսվելուց առաջ ծնված իմ թոռնուհին կարծես մեզ սփոփանք դարձավ։ Հետո արդեն տղաս որդի ունեցավ, անվանակոչեցին Էդվարդիս անունով։ Երեխաները, ընտանիքի անդամները դարձան ուժ տվողը։ Իհարկե, որևէ մեկն Էդվարդի տեղը չի լրացնի, բայց նայում ես շուրջդ և հասկանում, որ ընտանիքիդ անդամները քեզանից են կախված, քեզ են նայում, սթափվում ես։ Փորձում ենք ուժեղ լինել, բայց իր դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի»։

Հ. Գ. ­ Էդվարդ Մարանջյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է «Շիրակ» պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»
Ամենադիտված