Վրաստանի նախկին վարչապետը կդատապարտվի ազատազրկման, ընդունել է մեղքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կդատապարտվի 5 տարվա ազատազրկման։
Վրաստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ Ղարիբաշվիլինն արդեն ստորագրել է մեղքի ընդունման համաձայնագիր։
Ղարիբաշվիլին տուգանվել է 370,000 դոլարով և պարտավորվել է պետությանը հանձնել «իր հանցավոր գործունեության արդյունքում ստացված գումարը, նաև նրա տան խուզարկության ժամանակ առգրավված 6.5 միլիոն դոլարը»։