Կուբան այլևս նավթ և փող չի ստանա Վենեսուելայից․ Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուբան այլևս նավթ և փող չի ստանա Վենեսուելայից, այս մասին հայտարարել է Թրամփը։
«Կուբան տարիներ շարունակ ապրել է Վենեսուելայից ստացվող հսկայական քանակությամբ նավթի և փողի հաշվին։ Դրա դիմաց Կուբան «անվտանգության ծառայություններ» է մատուցել վերջին երկու վենեսուելացի բռնապետերին, բայց այլևս դա չի լինի։ Այդ կուբացիների մեծ մասը զոհվել է ԱՄՆ-ի վերջին հարձակման ժամանակ, և Վենեսուելան այլևս պաշտպանության կարիք չունի այն հանցագործներից և շորթողներից, ովքեր այդքան տարիներ պատանդ են պահել երկիրը։
Վենեսուելան այժմ ունի ԱՄՆ-ն՝ աշխարհի ամենահզոր բանակը (անկասկած), որը պաշտպանում է և կպաշտպանի Վենեսուելան։ Կուբա այլևս նավթ և փող չի գնա։ Ես խստորեն կոչ եմ անում նրանց գործարք կնքել, մինչև շատ ուշ չլինի», -նշել է ԱՄՆ նախագահը։