Եթե կաթողիկոսը չէր ուզում, որպեսզի այս 10 եպիսկոպոսը բողոքի ձայն բարձրացներ, թող չհրապարակեր Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ նյութերը. Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեր ներքաշված լինելը քաղաքականության մեջ ես համարում եմ ոտնձգություն մեր պետականության հանդեպ, կապ չունի` ով կլինի օրվա իշխանություն, հայտարարել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը 24 News-ին տված հարցազրույցում:
«Եթե կաթողիկոսը չէր ուզում, որպեսզի այս 10 եպիսկոպոսը բողոքի ձայն բարձրացներ, թող չհրապարակեր Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ նյութերը, կաթողիկոսի հրահանգով է հրապարակվել», - նշել է նա:
Նրա խոսքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաղորդմամբ է Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցել Արշակ սրբազանի նկատմամբ:
«Այս շրջանում մեր դեմ ամեն տեսակի հերյուրանքներ, լուտանքներ, բամբասանքներ տարածվեց, այդ պատվերները տրվել են ոչ իշխանության կողմից: Շատ նեղված էին որ ընդամենը 2 արքեպիսկոպոս էր ձերբակալվել և սպասում էին, թե երբ պիտի Արշակ Սրբազանին ձերբակալեին», - ասել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդը: