Ո՞ր դեպքերում ԱՐՔԱ քարտով անկանխիկ վճարելիս 2% հետվճար չեք ստանա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարգելի՛ քաղաքացիներ, այս անգամ եկե՛ք հասկանանք, թե ԱՐՔԱ վճարային համակարգով (ԱՐՔԱ քարտով) անկանխիկ վճարում կատարելու դեպքում 2% հետվճարի տրամադրման վերաբերյալ միջոցառման շրջանակներում որ գործարքներից հետվճար չի ձևավորվում:
Այսպիսով, ԱՐՔԱ քարտով անկանխիկ վճարում կատարելիս 2% հետվճար չեք ստանա, եթե այդ վճարումը կատարել եք
- տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների համար,
- ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին,
- բարձր ռիսկային վաճառակետերում (օրինակ խաղատներ),
- ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց,
- ԱՐՔԱ նվեր և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով,
- կամ եթե գործարքը վերաբերում է ստացված հետվերադարձին, փոխհատուցմանը և հետգանձումներին: