Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իրանում ցույցերը շարունակվում են․ ԱՄՆ-ն կմիջամտի՞

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 12 օր։ Նշվում է, որ ըստ նորվեգական Iran Human Rights կազմակերպության տվյալների՝ զոհվել է առնվազն 45 ցուցարար, այդ թվում՝ 8 անչափահաս։ Իրանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին 21 զոհի մասին, որոնց շարքում կան նաև անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ 

BBC-ն, վկայակոչելով իրավապաշտպան կազմակերպություններին, հաղորդում է, որ ցույցերը տարածվել են Իրանի բոլոր 31 նահանգների ավելի քան 100 քաղաքներում։ Ըստ այդ կազմակերպությունների տվյալների՝ առնվազն 34 ցուցարար է զոհվել, այդ թվում՝ 5 երեխա։ Բացի այդ, զոհվել է 8 իրավապահ։ 2270 ցուցարար ձերբակալվել է։

Ըստ բրիտանական NetBlocks կազմակերպության՝ Իրանի իշխանությունները գրեթե ամբողջովին արգելափակել են ինտերնետի հասանելիությունը։ Cloudflare IT-ընկերության տվյալներով՝ հունվարի 8-ին Իրանում ինտերնետ թրաֆիկն 90%-ով նվազել է։

Իրանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող գահընկեց թագաժառանգ Ռեզա Փահլավին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը «պատասխանատվության է ենթարկում ռեժիմին», և եվրոպացի առաջնորդներին կոչ է արել անել նույնը։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ջանք չեն խնայում օրենքի շրջանակներում ցուցարարների օրինական պահանջները բավարարելու համար:

Արդյո՞ք Իրանում տեղի ունեցող ցույցերը ներքին անհնազանդության արդյունք են, թե՞ այլ խնդիր կա․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց իրանագետ Վասիլի Պապավայի հետ։

«Իրանում իրավիճակը սրվում է տարիների ճգնաժամից կուտակված հանրային հոգնածության, կոշտ պատժամիջոցների հետևանքների և 2025 թվականի տարածաշրջանային լարվածության պատճառով։ Պարզ է դառնում, որ Իրանը չի կարող գոյություն ունենալ տեղեկատվական կամ քաղաքական վակումում։ Այս մասշտաբի ներքին ցնցումները միշտ գրավում են արտաքին ուժերի ուշադրությունը, որոնց շահերը ուղղակիորեն հակասում են պաշտոնական Թեհրանի քաղաքականությանը։ Խնդիրների մեծ մասը ծագել է իրանական հասարակության ներսում։ Մենք գործ ունենք երկարատև տնտեսական անկման արդյունքի հետ, որի դեպքում համակարգային կառավարման սխալները և երկարատև պատժամիջոցների ռեժիմը հանգեցրել են կենսամակարդակի կրիտիկական անկման»,- նշեց Պապավան։

Ըստ իրանագետի՝ ներքին հակասությունները ստեղծել են սոցիալական անկարգությունների համար անհրաժեշտ հիմք, մինչդեռ արտաքին գործիչները գործում են որպես կատալիզատոր՝ ձգտելով ընդհանուր դժգոհությունը ուղղորդել իրենց սեփական աշխարհաքաղաքական նպատակներին։ 

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, իրանագետը նշեց․ «Իրանական իրադարձություններում ԱՄՆ-ի ուղղակի ռազմական միջամտությունը ներկայումս անհավանական է թվում։ Վաշինգտոնը փորձում է սահմանել Իրանի անվտանգության ուժերի համար ընդունելի սահմանները՝ միաժամանակ բարոյական աջակցություն ցուցաբերելով ընդդիմադիր խմբերին։  ԱՄՆ վարչակազմը, հավանաբար, կկենտրոնանա անուղղակի մեթոդների վրա՝ տնտեսական պատժամիջոցների ուժեղացում, դիվանագիտական մեկուսացում և կապի ուղիների տեխնոլոգիական աջակցություն, միաժամանակ խուսափելով այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել անվերահսկելի տարածաշրջանային պատերազմի»։

Իրանագետը հավելեց․ «Մոտ ապագայում մենք, հավանաբար, կտեսնենք Թեհրանի դասական մարտավարությունը՝ կոշտ ճնշումներ՝ զուգորդված կապի նպատակային խափանումների հետ։ Եթե բողոքի ցույցերը չստանան հստակ կառուցվածք և աջակցություն անվտանգության ուժերի շրջանում, նրանք ռիսկի են դիմում կրկին այրվել հզոր մեքենայի ճնշման տակ՝ թողնելով միայն ավելի խորը պառակտում հասարակության և պետության միջև»։

Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»Իրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՊակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար«Ընդդիմությունը զգուշացրել է նոր ՀՀ Սահմանադրության ընդունման ռիսկերի մասին»
Ամենադիտված