Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պետականացման անվան տակ բռնագրավում․ ինչպես է ՀԷՑ-ի գործը վերածվում ներդրումային միջավայրի քանդման նախադեպի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին կրկին անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ սեփական թիմի հրապարակային մեկնաբանություններում հերթական անգամ փորձելով պատասխանատվությունը բարդել «նախկինների» վրա։

Սակայն այս պնդումները ակնհայտորեն կտրված են իրականությունից․ ավելի քան վեց ամիս է, ինչ ՀԷՑ-ը ղեկավարում են քպականները, իսկ ոլորտը խորապես ճանաչող փորձառու մասնագետների զգալի մասը հեռացվել է համակարգից։

Ստացվում է, որ իշխանությունը մի կողմից ընդունում է կառավարման լիակատար վերահսկողությունը, մյուս կողմից՝ շարունակում է ձախողումների համար մեղադրել անցյալին՝ խուսափելով ներկա պատասխանատվությունից։

ՀԷՑ-ը սեփականատիրոջից վերցնելու և փաստացի պետականացնելու գործընթացը դարձավ հերթական ազդակն այն մասին, որ գործող իշխանությունը լրջագույն հարվածի տակ է դնում Հայաստանի ներդրումային միջավայրը։ Այս նախադեպը հստակ ուղերձ է բոլոր ներդրողներին՝ անկախ ներդրման ծավալից կամ երկրի համար ունեցած կարևորությունից, Հայաստանում որևէ մեկը երաշխավորված չէ սեփականության անձեռնմխելիությամբ։ Այն, ինչ տեղի ունեցավ բարերար և գործարար Սամվել Կարապետյանի հետ, ցույց տվեց, որ անգամ խոշոր ներդրողը կարող է մի օր հայտնվել քաղաքական որոշումների զոհի դերում՝ առանց իրական իրավական պաշտպանության մեխանիզմների։

Կառավարման ձախողումների հետևանքները երկար սպասեցնել չտվեցին։ Միայն թվերը բավական են պատկերն ամբողջացնելու համար։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին ամբողջ հանրապետության տարածքում գրանցվել է 15 վթար և 6 750 հոսանքազրկված բաժանորդ, որոնցից ժամը 00:00-ի դրությամբ մնացել էր ընդամենը 261 բաժանորդ։ Մինչդեռ 2025 թվականի նույն օրը պատկերը կտրուկ վատթարացել է․ արձանագրվել է 125 վթար և 117 021 հոսանքազրկված բաժանորդ, որոնցից ժամը 00:00-ի դրությամբ հոսանքից զրկված է մնացել 13 399 բաժանորդ։ Այս վիճակագրությունը ոչ թե պատահական տատանում է, այլ կառավարման որակի ակնհայտ անկման ցուցիչ։ Այն վկայում է, որ ՀԷՑ-ի կառավարումը ստանձնած անձինք կամ չեն իրականացնում անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքները, կամ պարզապես չեն տիրապետում ոլորտի բարդություններին՝ ստեղծելով նոր ռիսկեր այնտեղ, որտեղ նախկինում դրանք վերահսկվում էին։

Այս ֆոնին առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ իշխանությունների ճնշման ներքո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեղյալ է հայտարարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան։ Թեև գործընթացը ձևականորեն ներկայացվել է որպես կարգավորող մարմնի որոշում, իրականում այն ընկալվում է որպես քաղաքական պատվերի իրականացում՝ ընկերությունը օգտագործելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Հանձնաժողովի նիստը պաշտոնական էր, սակայն հանրային տպավորությունն այնպիսին է, որ գույքի բռնագրավման որոշումը կայացված էր դեռևս մինչև նիստի անցկացումը։ Լիցենզիայի չեղարկումն ըստ էության հավասարազոր է սեփականության խլման, ինչը հակասում է ոչ միայն Հայաստանի Սահմանադրությանը, այլև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Կոլեգիալ կարգավորող մարմինների գոյության իմաստը շահերի հավասարակշռումն է և քաղաքական կամքից անկախ որոշումների կայացումը։ Երբ այդ մարմինները վերածվում են մեկ կենտրոնից կառավարվող գործիքների, ամբողջ համակարգը կորցնում է իր լեգիտիմությունը։ Էներգետիկայի նման ռազմավարական և տեխնիկապես բարդ ոլորտը չի կարող և չպետք է կարգավորվի մեկ պաշտոնյայի կամ նեղ խմբակի կամքով, քանի որ նման մոտեցման գինը վճարում է ամբողջ հասարակությունը՝ մթության մեջ մնացած տներով, կանգնած արտադրություններով և աճող սոցիալական լարվածությամբ։

Վերլուծելով իրավիճակը՝ մասնագետներն արդեն իսկ բարձրաձայնում են այն, ինչ քաղաքացիները զգացել են սեփական փորձով։

Տարածված գնահատականներից մեկի համաձայն, երբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, հնարավոր էր կանխատեսել ռիսկերը, գնահատել ծանրաբեռնվածության աճի հավանական գոտիները և ժամանակին իրականացնել կանխարգելիչ աշխատանքներ։ Իսկ այն պահից, երբ կառավարման լծակներն անցել են նեղ շրջանակի ձեռքը, ոչ միայն չեն կառավարվել հին ռիսկերը, այլև ստեղծվել են նորերը՝ զանգվածային հոսանքազրկումներով և համակարգային խափանումներով։

Այս ամենի արդյունքում ՀԷՑ-ի պատմությունը դուրս է գալիս մեկ ընկերության կամ մեկ գործարարի ճակատագրի շրջանակներից։ Այն վերածվում է ամբողջ տնտեսական համակարգի համար վտանգավոր նախադեպի, որտեղ պետականացման անվան տակ իրականում իրականացվում է սեփականության բռնագրավում, իսկ կառավարման ձախողումները քողարկվում են քաղաքական մեղադրանքներով։ Նման պայմաններում ներդրումային վստահության վերականգնման մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ պետությունը չի ապացուցել, որ պատրաստ է պաշտպանել սեփականության իրավունքը՝ անկախ անձերից և քաղաքական նպատակահարմարությունից։

Վերջիվերջո օրինաչափությունը պարզ է դառնում․ այն ոլորտը, որին այս իշխանությունը ձեռք է տալիս, կամ սկսում է արագ քայքայվել, կամ հայտնվում է գոյատևման վերջին շեմին։ ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցողը դրա հերթական և ամենավտանգավոր ապացույցներից մեկն է՝ իր հետևանքներով ոչ միայն այսօր, այլև երկարաժամկետ ապագայում Հայաստանի տնտեսության և պետականության համար։

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»Թրամփը չի բացառել Իրանին նոր hարվածներ հասցնելը միջանկյալ ընտրություններից հետոԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նՈւկրաինան hարվածել է ՌԴ Տուլայի և Լիպեցկի մարզերի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններինԴրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօրԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՖԻՖԱ-ն Ռոնալդուի ակտիվում չի գրանցել կարիերայի 982-րդ գոլըԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԹրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնումԱրագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԹրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանելԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»
Ամենադիտված