ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալը uպանել է 37-ամյա կնոջը
ԻՐԱՎՈՒՆՔԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության գործակալը Մինեապոլիսում իրականացված ռեյդի ժամանակ կրակել և սպանել է 37-ամյա բանաստեղծ և ԼԳԲՏ ներկայացուցիչ Ռենե Նիկոլ Գուդին, հաղորդում է Associated Press-ը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ծառայության կողմից իրականացված խուզարկության ժամանակ կինը իր ամենագնացով փակել է ճանապարհը, ապա հրաժարվել է կատարել ոստիկանների պահանջները և փորձել լքել դեպքի վայրը։
Գործակալը մի քանի անգամ կրակել է կնոջ դեմքին։ Ռենեն մահացել է հիվանդանոցում՝ թողնելով վեցամյա երեխային։
Միջադեպին հաջորդել է քաղաքացիների զանգվածային բողոքի ցույց:
Թրամփը պաշտպանել է գործակալին՝ նշելով, որ նա ակնհայտորեն գործել է ինքնապաշտպանության նպատակով։
Մինեապոլիսի քաղաքապետը դատապարտել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությանը և գրել, որ նրանք խնդիրներ են առաջացնում և սուտ անվանել, որ կատարվածն ինքնապաշտպանության նպատակով էր: