Իրանում ժողովրդական բողոքի ալիքը կրկին սրվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորեքշաբթի երեկոյան և հինգշաբթի առավոտյան Իրանում ժողովրդական բողոքի ալիքը կրկին սրվել է։
Ֆարս նահանգի Կոհչանար քաղաքում և Լորեստան նահանգի Կոհդաշտ քաղաքում բախումներ են եղել ուժայինների և ցուցարարների միջև։ Կոհչանար շրջանում ինտերնետի լուրջ խափանումներ են եղել:
Քուրդիստանի տարածաշրջանի կուսակցությունների, քաղաքական կազմակերպությունների և քաղաքացիական կազմակերպությունների համատեղ կոչին ի պատասխան, ընդհանուր գործադուլներ են սկսվել Սանանդաջ, Ռավանսեր, Մերիվան և Դիվանդար քաղաքներում: Առևտրային հաստատություններն ու բիզնեսները փակ են: