«Բարսելոնան» 5։0 հաշվով հաղթել է «Աթլետիկ Բիլբաոյին»՝ դուրս գալով Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ
ՍՊՈՐՏԻսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունում գործող գավաթակիր «Բարսելոնան» Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի «Քինգ Աբդուլահ Սպորտս Սիթի» մարզադաշտում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը (5-0)
Կատալոնական գրանդի կազմում դուբլ ձևակերպեց Ռաֆինյան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆերան Տորեսը, Ֆերմին Լոպեսը և Ռունի Բարջին։
«Կապտանռնագույնները» չորրորդ տարին անընդմեջ դուրս եկան Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ հունվարի 11-ին կհանդիպեն «Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության հաղթողին։
Սուպերգավաթային մադրիդյան դերբին կկայանա հունրիին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։