Ադրբեջանցի է վիրավnրվել Ջրականում ականի պայթյունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄասնավոր ընկերության ադրբեջանցի աշխատակից է վիրավորվել արցախյան Ջրականում ականի պայթյունից։
Հակահետևակային ականը պայթել է, երբ ականազերծման գործողություններին մասնակցող մասնավոր ընկերության աշխատակից Ռաշադ Մամեդովը ծառայության մեջ է եղել։
Մամեդովը ստացել է ոտքի թեթև վնասվածքներ։
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը բավարար է, և կյանքին սպառնացող վտանգ չկա։