ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ կքննարկվեն բանակցությունների ամենաբարդ հարցերը, մասնավորապես՝ Զապորոժյեի ատոմակայանը և տարածքները. Զելենսկի
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ տեղի կունենա բանակցությունների ևս մեկ նիստ, և սա երկու օրվա ընթացքում երրորդ նման նիստն է, գրել է Ուկրաինայի նախագահը տելեգրամյան ալիքում:
«Մենք ակնկալում ենք, որ կքննարկվեն հետպատերազմյան բանակցությունների հիմնական շրջանակի ամենաբարդ հարցերը, մասնավորապես՝ Զապորոժյեի ատոմակայանը և տարածքները: Ես նաև հանձնարարեցի թիմին քննարկել Ուկրաինայի, այլ եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների միջև ղեկավարության մակարդակով հանդիպումների հնարավոր ձևաչափերը: Ուկրաինան չի թաքնվում ամենաբարդ հարցերից և երբեք չի խոչընդոտի խաղաղությանը: Խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ: Եվ դա կախված է մեր գործընկերներից՝ արդյո՞ք նրանք կապահովեն Ռուսաստանի իրական պատրաստակամությունը պատերազմը դադարեցնելու համար: Ես այսօրվանից ակնկալում եմ մեր բանակցային թիմի մանրամասն զեկույցը: Այսօրվա հանդիպումներին Ուկրաինան կներկայացնեն Ռուստեմ Ումերովը, Անդրեյ Գնատովը, Կիրիլ Բուդանովը, Սերգեյ Կիսլիցյան, Դավիթ Արախամիան և Ալեքսանդր Բևզը», - նշել է Զելենսկին: