Ադրբեջանի հրաձգության հավաքականը Երևանում չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը
ՍՊՈՐՏԱդրբեջանի հրաձգության ազգային հավաքականը Երևանում չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, գրել են ԶԼՄ-ները
Մրցաշարը տեղի կունենա փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում:
Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովայի խոսքով՝ մասնակցության հարցը նույնիսկ չի քննարկվել:
«ԱՊՀ 3-րդ խաղերի ժամանակ Ադրբեջանի կողմից հայ մարզիկներին անվտանգության երաշխիքներ էին տրվել։ Նրանք չեկան և այստեղ ելույթ չունեցան։ Հետևաբար, մենք նույնպես որոշել ենք չմասնակցել Եվրոպայի այս առաջնությանը։ Մենք նույնիսկ պետական մարմիններին չենք դիմել այդ հարցով»,- ասել է Աշումովան։