Դատարանում, դատախազությունում, դատախազի աշխատասենյակում կեղծ ռումբի մասին ահազանգողը հայտնի է
ԻՐԱՎՈՒՆՔArmlur.am-ին հայտնի դարձավ, որ Գառնիկ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի կալանավոր, 2023 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2025 թվականի հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում, «Վանաձոր» ՔԿՀ-ի ընդհանուր օգտագործման համար նախատեսված տաքսաֆոնային հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին և հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վանանդ Ասատրյանի աշխատասենյակում, «Վանաձոր» ՔԿՀ-ի դարպասների մոտ, Արտակ Ավագյանի և Վահե Ղազարյանի աշխատասենյակների դռների դիմաց, Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի 6 հասցեում գտնվող Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող Լոռու մարզի դատախազության շենքում, կալանավայրերի վարչության շինության նկուղում, Վանաձոր քաղաքի տարբեր հասցեներում, ՀՀ արդարադատության նախարարության շենքում ռումբ է տեղադրված:
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը, այսինքն՝ այդ կերպ տարածել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ: