Վենեսուելայի նախագահ Մադուրոն ու նրա կինը վիրավnրվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, վիրավորվել են Կարակասում ամերիկյան ուժերի կողմից իրենց բնակարանի գրավման ժամանակ, հաղորդել է «NBC News»-ը՝ հղում անելով աղբյուրին։
Աղբյուրի համաձայն՝ «Դելտա Ֆորս» հատուկ նշանակության ուժերը լուսարձակներ են օգտագործել Վենեսուելայի առաջնորդի տուն ներխուժելու համար։
Աղբյուրը նշել է, որ Մադուրոն և նրա կինը կապտուկներ և կոնտուզիաներ են ստացել անվտանգության սենյակի պատին կամ դռանը հարված ստանալու հետևանքով։ Նրանք բժշկական զննում են անցել Նյու Յորքից հյուսիս՝ ԱՄՆ Ազգային գվարդիայի բազա տեղափոխող ինքնաթիռում։
Մադուրոյի և Վենեսուելայի առաջին տիկնոջ փաստաբանները հայտարարել են, որ Ֆլորեսը, հնարավոր է, կողոսկրերի կոտրվածք է ստացել գիշերային գրոհի ժամանակ։ CNN-ը հայտնել է, որ ամերիկյան զորքերը զույգին բռնել են իրենց ննջասենյակում, երբ նրանք քնած են եղել ու տեսականորեն չեն կարողացել դիմադրել։