Մի՛ խաղացեք Ռուսաստանի հետ․ Մեդվեդևը նկար է հրապարակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևըլուսանկար է հրապարակել՝ Քրիստոս Փրկչի տաճարով և անգլերեն գրությամբ. «Մի՛ խաղացեք Ռուսաստանի հետ»։
Ավելի վաղ, «Խաղեր մի՛ խաղացեք նախագահ Թրամփի հետ» գրառմամբ ԱՄՆ Պետդեպարտամենտը X սոցիալական ցանցում մի քանի լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով, նկարներ էր հրապարակել։
«Սա ՄԵՐ կիսագունդն է, և նախագահ Թրամփը թույլ չի տա, որ մեր անվտանգությունը սպառնալիքի տակ դրվի», - գրված էր Պետդեպարտամենտի X-ում հրապարակված մի այլ նկարի վրա։