Լույս աշխարհ է եկել երգիչ Կարեն Ասլանյանի առաջնեկը (լուսանկար)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼույս աշխարհ է եկել երգիչ Կարեն Ասլանյանի և կնոջ՝ Աննայի առաջնեկը։ Կարենն Ինստագրամի իր էջի սթորիներ բաժնում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ընկերների հետ՝ հիվանդանոցի բակում սպասելիս։
Լուսանկարն ուղեկցվում է Արամ Ասատրյանի «Բալես» երգի հնչյուններով։
Նշենք, որ Կարենի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել անցած տարի հունվարին Կիպրոսում, իսկ հարսանիքի քավորը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էր:
