Սննդի անվտանգության ոլորտում առավել հաճախ խախտվում են սանիտարահիգիենիկ նորմերը. Hetq.am
ԻՐԱՎՈՒՆՔ2025 թվականին Սննդի անվտանգության տեսչական մարմինը իրականացրել է հազարից ավելի պլանային ու արտապլանային ստուգումներ, ինչպես նաև՝ հինգ հազարից ավելի դիտարկում ու մշտադիտարկում: Համակարգային ու ընթացիկ դիտարկումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 423 խախտում: Այս մասին գրում է Հետքը:
2024 թվականին իրականացված ստուգումների թիվը գրեթե հավասար է 2025-ին: Մինչդեռ դիտարկումներն իրականացվել են երկու անգամ ավելի քիչ, քան 2025-ին: Չնայած այս տարբերությանը, 2024-ին գրանցված խախտումների թիվն ավելի շատ էր, քան 2025-ինը:
Մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը Սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականցրած ստուգումների 40%-ը սննդամթերքի արտադրությունների ստուգումներն են, 30%-ը՝ հանրային սննդի կազմակերպություններինը, 25%-ը՝ իրացման կետերինը, իսկ 5%-ը՝ սպանդանոցներինն ու կենդանաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներինը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: