Վենեսուելայում նոր ընտրություններ չեն անցկացվի առաջիկա 30 օրերին․ Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայում նոր ընտրություններ չեն անցկացվի առաջիկա 30 օրերին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է NBC-ին տված հարցազրույցում։
«Մենք նախ պետք է վերակառուցենք երկիրը։ Մենք չենք կարող ընտրություններ անցկացնել։ Մարդիկ նույնիսկ չեն կարողանա քվեարկել», - ասել է Թրամփը։
«Ոչ, դա ժամանակ կպահանջի։ Մենք պետք է առողջացնենք երկիրը, որպեսզի այն կրկին առողջ լինի», - նշել է ԱՄՆ նախագահը։