Air France ավիաընկերության ինքնաթիռը չպլանավորված վայրէջք է կատարել Մյունխենում։․ DPA
ՄԻՋԱԶԳԱՅԻՆAir France ավիաընկերության ինքնաթիռը չպլանավորված վայրէջք է կատարել Մյունխենի օդանավակայանում՝ սալոնում այրվածի հոտի պատճառով։ Այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով օդանավակայանի ներկայացուցչին։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Օդանավը հետևում էր Բեյրութ-Փարիզ երթուղուն։ Թե ինչն է եղել այրվածի հոտի պատճառը, դեռևս հայտնի չէ։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Մյունխենում ժամը 20:19-ին (Երևանի ժամանակով՝ 23:19-ին) և առայժմ մնում է օդանավակայանի տարածքում։
Ուղևորները տեղավորվել են հյուրանոցներում։ Ոչ ոք չի տուժել։