Մոսկվային մոտենալիս խոցվել է 24 անօդաչու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է ևս հինգ անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին, որոնք թռչում էին ռուսաստանյան մայրաքաղաքի ուղղությամբ։ Օրվա սկզբից ընդհանուր առմամբ խոցվել է քաղաքին մոտեցող 24 դրոն։
«Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքում սահմանափակումներ են մտցվել։
«Վնուկովո» օդանավակայանը չվերթներն ընդունում է համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ, հայտնում է «Коммерсантъ»-ը։