Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» ստորգետնյա զինապահեստին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի Միացալ Թագավորության և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայում ստորգետնյա զինապահեստներին, որոնք օգտագործվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հետախուզական մանրամասն վերլուծությունները պաշտոնատար անձանց թույլ են տվել ենթադրել, որ այդ պահեստում պահվել են զինամթերք և պայթուցիկներ։ Ստորգետնյա զինապահեստը գտնվել է լեռներում՝ Պալմիրայից հյուսիս։
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակչությունը չի տուժել, իսկ գործողությունը իրականացրած կործանիչները բարեհաջող վերադարձել են իրենց տեղակայման վայրեր։