Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց կլինի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույցը կկայանա «շատ մոտ ժամանակահատվածում», հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովն ասել է, որ Պուտինի և Զելենսկու միջև հեռախոսազրույցի հարցը ներկայումս չի քննարկվում։
Բացի այդ, Կրեմլը «համաձայն է Թրամփի այն գնահատականի հետ, որ Ուկրաինայում խաղաղությունը զգալիորեն մոտեցել է»։