Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կինոյի համաշխարհային օր. պատմության այս օրը (28 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Կինոյի համաշխարհային օր, Իսպանիա՝ Ծիծաղի օր, Ռուսաստան՝ Կալմիկ ժողովրդի դեպորտացիայի զոհերի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1895- վախճանվել է  բառարանագիր  Հովհաննես Հյունքյարպեյենտյանը:

1920-ԽՍՀՄ-ում ընդունվել է հողի մասին դեկրետը:

1908 –ծնվել է բանաստեղծ Արսեն Հովհաննիսյանը։

1915 –ծնվել է արձակագիր, մանկավարժ, մշակութային գործիչ Սարգիս Աբրահամյանը։

1928– վախճանվել է ազգությամբ հայ, ռուսաստանցի նկարիչ, արվեստի տեսաբան Գեորգի Յակուլովը:

1948– վախճանվել է նշանավոր քանդակագործ Հակոբ Գյուրջյանը:

1958 –ծնվել է ճարտարապետ Արտակ Ղուլյանը։

1994- նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ  կուսակցությունների վերաբերյալ օրենքը խախտելու մեղադրանքով կասեցվել է ՀՅԴ-ի գործունեությունը:

2002- երեկոյան Երևանում սպանվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության և  ռադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը: Անհայտ մարդասպանը 36-ամյա լրագրողի վրա ատրճանակից կրակ է բացել Զաքյան փողոցում այն պահին, երբ նա դուրս է եկել իր ծնողների տնից:

2007-ավարտվել է  մայրաքաղաքի Բաղրամյան - Կասյան – Կիևյան և Բաղրամյան - Օրբելի տրանսպոտրային հանգույցների շինարարությունը:

2011-Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքում մոտ 100 հայ առաքելական և հույն ուղղափառ հոգևորականներ ծեծկռտուք են սկսել բռունցքներով ու ցախավելներով: 2014 - վախճանվել է քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Վահան Հովհաննեսյանը:

2015- Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Հայաստանի օգտին լրտեսության և դավաճանության մեջ մեղադրվող 54-ամյա հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:

2020- Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել, որի արդյունքում գերեվարված երկու ադրբեջանցի է հանձնվել Բաքվին, և չորս հայ Երևանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1065 —Լոնդոնում օծվել է Վեստմիստերյան աբբայությունը:

1612– Գալիլեո Գալիլեյը առաջին անգամ դիտարկել է Նեպտուն մոլորակը:

1619 —ծնվել է ֆրանսիացի գրող և լեկսիկոգրաֆ Անտուան Ֆյուրտները:

1798 —ծնվել է անգլիացի աստղագետ, Շոտլանդիայի առաջին թագավորական աստղագետ Թոմաս Ջեյմս Հենդերսոնը:

1810 —փոթորիկի հետևանքով Իռլանդիայի ափերի մոտ խորտակվել է այդ ժամանակ ամենախոշոր բրիտանական «էլիզաբեթ» նավը, որի արդյունքում զոհվել է 400 մարդ:

1856 —ծնվել է ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը:

1869– ԱՄՆ-ի Օհայո նահանգում Ուիլյամ Սեմպլեի կողմից արտոնագրվել է մաստակը (ծամոն):

1895– Փարիզի Կապուցինների ճեմուղու «Գրան կաֆե» նկուղում Լյումիեր եղբայրները իրականացրել են առաջին հրապարակային վճարովի կինոսեանսի ցուցադրությունը, ցուցադրվել է 10 կինոնկար, ընդհանուր 20 րոպե տևողությամբ:

1895– Վիլհելմ Ռենտգենը հայտարարել է ռենտգենյան ճառագայթների հայտնաբերման մասին:

1908– Միջերկրական ծովում (էպիկենտրոնը` Ապենինյան թերակղզու և Սիցիլիայի միջև գտնվող Մեսինյան նեղուցում) տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով ըստ տարբեր հաշվարկների զոհվել է 100 000-200 000 մարդ:

1943 —ԽՍՀՄ գերագույն խորհրդի որոշմամբ ներքին զորքերի կողմից իրականացվել է կալմիկ ժողովրդի դեպորտացիա Սիբիր և Հեռավոր Արևելք, աքսորվել է 91 919 մարդ:

1964 —Սկսվել է Բիզյաի ճակատամարտը, որտեղ  Հարավային Վիետնամի Ազատագրման Ազգային Ճակատի զորքերը հաղթել են հարավվիետնամական կառավարական զորքերին:

1968 —իսրաելական հատուկ ուժերը Բեյրութի միջազգային օդանավակայանում ոչնչացրել են 14 ուղևորատար օդանավ:

1973 —Փարիզում հրատարակվել է Սոլժենիցինի  «Արխիպելագ ԳՈՒԼԱԳ» վեպ-հետազոտությունը:

1999 —Թուրքմենիայում Սապարմուրադ Նիյազովը հայտարարվել է Թուրքմենիայի ցմահ նախագահ:

2007– Նեպալը դարձել է Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետություն:

2014 —Յավանյան ծովում վթարի է ենթարկվել  Indonesia AirAsia  ընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռը, զոհվել է 162 մարդ:

Կ.Խաչիկյան

Ամերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում Չարենցավանից տուն էր գալիս․ Ալափարսում վթարի հետևանքով մահացածներից մեկը Արզական գյուղից էր Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին «Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Ֆուտբոլի ԱԱ-ի հաղթանակը տոնելիս Իսպանիայում ավելի քան 80 մարդ է տnւժել Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Հրապարակվել է աշխարհի ամենագեղեցիկ բառը Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան Ստելլա Մելիքյանը ընտրյա՞լ ունի. համացանցում հայտնվել են Արամ Մելիքյանի դստեր և նրա սիրելիի լուսանկարներըՊենտագոնը թաքցրել է Հորդանանում իրանական hարվածներից հետո տասնյակ վիրավnր զինվnրականների մասին տեղեկատվությունը. NYT ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Սև ծովի վրայով․ ՏԱՍՍ «Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղանԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավnրներ Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ Հենրիի սրտի վիրահատությունն անցել է բարեհաջողԾանոթ ու միարժամանակ անհայտ … Սարդինիայի գինիՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Մոտ 1 օր ջուր չի լինի Սկալոնին նշել է ԱԱ-2026-ի եզրափակչում Իսպանիայից կրած պարտության պատճառները «Փորձագետը կարծում է, որ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի մի մասը առանց ռուսական շուկայի կործանման եզրին է»Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ Հրդեh է բռնկվել Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանnւթյան nւժերի Ասակա բազայում Հրազդան գետից դուրս բերված տղայի եղբայրը բանակում է, ընտանիքը սարսափելի վատ վիճակում է. մանրամասներ Իրանը միջնորդներից լարվածnւթյան թուլացման առաջարկներ է ստացել. Բաղայի Ռուսական և ուկրաինական ԶՈւ-ն փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Ինչպես է Հայաստանը դառնում ՆԱՏՕ-ի ցատկահարթակ Ռուսաստանի հարավին հարվածելու համար»Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով Մեսսին մեկնաբանել է ԱԱ եզրափակչում կրած պարտությունը
Ամենադիտված