Ցորենով վագոններ են Ռուսաստանից Ադրբեջանով մեկնել Հայաստան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՑորենով բեռնված վագոններ են Ռուսաստանից Ադրբեջանով մեկնել Հայաստան։
Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ առաջին խմբաքանակը, որը բաղկացած է ութ հացահատիկային վագոնից, ուղևորվում է դեպի Երևանի կայարան։
Մինչև տարեվերջ նախատեսվում է այս երթուղով տեղափոխել 30 վագոն, որը համարժեք է ավելի քան 2000 տոննա հացահատիկի։