Պետդումայում հայտարարել են, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները եղբայրական են
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանի և Հայաստանի ժողովուրդները եղբայրական են, և ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական օգնությունը նպատակ ունի բաժանել այդ երկու երկրներին։ Այս մասին «Դումա հեռուստաընկերությանը» հայտարարել է Պետդումայի էներգետիկայի հանձնաժողովի անդամ Բորիս Գլադկիխը («Եդինայա Ռոսիա») մեկնաբանելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի համապատասխան հայտարարությունը, գրում է news.rambler.ru–ն։
Պատգամավորը նշել է, որ Ուկրաինան և նրա ժողովուրդն արդեն իսկ նման օրինակ են ծառայել։ «Իհարկե, նման փորձերը ծառայում են միայն մեկ նպատակի՝ բաժանել մեր ժողովուրդներին։ <...> Այսօր արդեն կա օրինակ, Ուկրաինայի կառավարությունը և ուկրաինացի ժողովրդը, ովքեր ամենաշատն են տուժել հենց այն պատճառով, որ ինչ որ մեկը փորձեց լցնել սեփական գրպանները և նայել եվրահանձնակատարների բերաններին», - ասել է նա։
Ավելի վաղ Կալլասը հայտարարել էր Հայաստանին 50 միլիոն եվրո հատկացնելու ծրագրերի մասին, որոնք կօգտագործվեն ականազերծման, տարածաշրջանում վստահության ամրապնդման միջոցառումների և Ռուսաստանին հակազդելու համար։