Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոլլանդիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձև․ պատմության այս օրը (21 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851– ծնվել է արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր Արփիար Արփիարյանը:

1912- Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում է ընդունել Հայկական հարցը բարձրաձայնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում։

1917- Էջմիածնում փակվել է Գևորգյան ճեմարանը։

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերացվել է «Ռուսական կայսրության օրենքներ»-ը այն փոփոխություններով, որոնք մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, Անդրկովկասյան կոմիսարիատը, սեյմը և Հայաստանի դաշնակցական կառավարությունը։

1940 - ծնվել է բանաստեղծուհի, արձակագիր, լրագրող Նվարդ Ավագյանը։

1955– վախճանվել է մեծագույն պետական, ռազմական և քաղաքական գործիչ, ազգային ազատագրական պայքարի երախտավոր Գարեգին Նժդեհը:

1964 – վախճանվել է գրող, արձակագիր, նաև թարգմանիչ Մովսես Արազին (Մովսես Հարությունյան):

1991- Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետություններ), բացի Վրաստանից և Մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրել են համաձայնագիր ԱՊՀ-ի ստեղծման մասին։ Դրանով վավերացվել է ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։

1998 –վախճանվել է  հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Հրայր Մարուխյանը։

2004- Հոլլանդիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձև:

2006-երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել գրոսմայստեր Լևոն Արոնյանը: 

2015-Գառնեցիները փակել են գյուղի գլխավոր ավտոճանապարհը  ի նշան բողոքի կառավարության այն ծրագրի դեմ, որով գյուղի կողքով անցնող Ազատ գետի հաշվին Արտաշատի տարածաշրջանի 12 գյուղեր ոռոգելի էին դառնալու։

2018-դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի նախկին պատգմավոր Մանվել Գրիգորյանին։  

2019-Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չլուծարել երկու գերատեսչությունները։

2020- վարչապետ Փաշինյանը փորձել է այցելել Սյունիք, բայց քանի որ սյունեցիները փակել են ճանապարհները կարողացել է մտնել միայն Սիսիան քաղաք մեծաթիվ անվտանգության ուժերի ուղեկցությամբ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1192 —Վիենայի մոտ հերցոգ Լեոպոլդ 5-րդը գերի է վերցրել Անգլիայի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասրտին:

1375 – վախճանվել է իտալացի նշանավոր գրող և բանաստեղծ, հումանիստ Ջովաննի Բոկաչչոն՝ «Դեկամերոն»-ի հեղինակը:

1765 —վախճանվել է չեխ հոգևորական և գիտնական Պրոկոպ Դիվիշը, որը հանդիսանում է շանթարգելի հայտնաբերողը:

1773 —ծնվել է բրիտանացի կենսաբան Ռոբերտ Բրոունը, որի անունով է անվանվել իր իսկ կողմից հայտնաբերված   «բրոունյան շարժումը»:

1815 —ծնվել է ֆրանսիացի նկարիչ Թոմ Կուտյուրը:

1824 — վախճանվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը, որի անունով է անվանվում իր հետազոտած պարկինսոնյան հիվանդությունը:

1891 —Սպրինգֆիլդյան քոլեջում 18 ուսանողներ իրականացրել են աշխարհում առաջին բասկետբոլային հանդիպումը:

 1896 —ծնվել է խարհրդային զորահրամանատար, մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկին:

1898 —Պիեռ և Մարի Կյուրիները հայտնագործել են ռադիումը:

1898 —ԱՄՆ-ը Ֆիլիպիններում սահմանել է ռազմական կառավարում:

1899 —Ռուսաստանում լույս է տեսել  «Օգոնյոկ» ամսագրի առաջին համարը:

1913– ամերիկյան «New York World» հանդեսում տպագրվել է Արթուր Ուիննի կազմած  աշխարհում առաջին խաչբառը:

1925 —Մոսկվայում կայացել է  «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի պրեմերան:

1937– տեղի է ունեցել առաջին լիամետրաժ Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի պրեմիերան, որը ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեի  10 ժանրերի ցանկում 1-ինն է մուլտֆիլմերի ցուցակում:

1957 —ընդունվել է Հոնդուրսաի սահմանադրությունը:

1963 —հիմնադրվել է  «France 2» հեռուստաալիքը, որը ֆրանսիայի հանրային հեռուստատեսության գլխավոր հեռուստաալիքն է:

1967– ծնվել է վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

1968–ամերիկյան  Ապոլո-8 տիեզերանավը թռիչք է իրականացրել Երկրից Լուսին: Սա  առաջին տիեզերանավն էր, որ ապահով վերադարձել է Լուսնից:

1977-ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, ֆրանսիայի 25-րդ նախագահ էմմանուել Մակրոնը:

1995 —Բրազիլիայում հիմնադրվել է Սան-Սեբաստյան-դը-Անտա քաղաքը:

2007-Շենգենյան պայմանագրի երկրներին են միացել Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Հունգարիան և Մալթան:

2012 —առաջին անգամ YouTube-ի և համացանցի պատմության մեջ  մեկ տեսահոլովակի դիտումները գերազանցել է 1 միլիարդը: Տեսահոլովակը հարավ-կորեական «Gangnam Style» խմբի երգն է եղել:

Կ.Խաչիկյան

Լիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՏաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները
Ամենադիտված