Մայր առնետը կատաղի մենամարտում փրկում է օձի բերանում հայտնված իր ձագին (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆDaily Mail-ը ուշագրավ տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է, թե ինչպես է մայր առնետը կատաղի պայքարի մեջ մտնում սողունի հետ` իր ձագին փրկելով օձի բերանից:
Տեսանյութը նկարահանվել է ճանապարհի անկյունում, որտեղ տեղի էր ունենում կրծողի և սողունի մենամարտը: Երևում է, թե ինչպես էր օձը փորձում սողալով հեռանալ` առնետի ձագին բերանում պահած: Սակայն մայր առնետը համառորեն կառչում էր սողունի պոչից` թույլ չտալով հեռանալ:
Մոտ մեկ րոպե տևած կռվի արդյունքում օձն ստիպված գցում է «որսը» բերանից և սողալով անհետանում ճամփեզրին գտնվող խոտերի մեջ:
Մայր առնետը անգամ փորձ է անում հետապնդել սողունին, սակայն չկարողանալով գտնել օձին` վայրկյաններ անց վերադառնում է արդեն ուշքի եկած ձագի մոտ:
Տեսանյութը՝ այստեղ