Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել
ՎԻԴԵՈԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի պատճառով առնվազն 14 մարդ է մահացել, հաղորդում է «Al Jazeera»-ն։
Կատարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աղետի հետևանքով կան նաև վիրավորներ։
Փոթորիկը անդադար անձրևներ է առաջացրել Գազայի հատվածում, որտեղ բնակիչները արդեն ստիպված են եղել լքել իրենց տները՝ իսրայելական հարձակումների հետևանքով։
Գազայի իշխանությունների տվյալներով՝ Գազայի հյուսիսում գտնվող Բիր-ան-Նաաջա բնակավայրում հինգ մարդ է զոհվել ուրբաթ գիշերը՝ այն բանից հետո, երբ փոթորիկի ժամանակ փլուզվել է տեղահանված քաղաքացիական անձանցով լի ապաստանը։