Հնդկաստանում կկանգնեցվի Մեսսիի՝ աշխարհում ամենամեծ արձանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին «GOAT India Tour 2025» ծրագրի շրջանակներում կմեկնի Հնդկաստան, որտեղ կանցկացնի երեք օր՝ այցելելով մի քանի քաղաքներ:
Կալկաթայում նրա ժամանման առթիվ կբացվի արձան, որն արդեն անվանում են Մեսսիի՝ և ցանկացած ֆուտբոլիստի՝ աշխարհի ամենամեծ արձանը:
Կոմպոզիցիան, որը ներկայացնում է Մեսսիին Աշխարհի գավաթի հաղթանակի պահին, կհասնի քսան մետր բարձրության: Հաղորդվել է, որ այն ստեղծվել է քառասուն օրում: