Հայ շախմատիստները դարձան Ղազախստանի գավաթի հաղթողներ
ՍՊՈՐՏԳրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձան Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարի հաղթողներ: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։
Տղամարդկանց մրցաշարում Արամը 11 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:
Կանանց մրցաշարում Մարիամը նույնպես վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։