Թուրքական բանակը պատրաստ է մտնել Գազա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելական «TBN» հեռուստաալիքի լրագրողներ Յայիր Պինտոն և Մատի Շոշհանի հեղինակած հատուկ ծրագրում անդրադարձ է կատարվել Պաղեստինի Գազայի հատվածում հաստատված հրադադարի գործըթնացին և տարածաշրջանում ձևավորված ուժային հարաբերակցությանը: Այս մասին գրում է Ermenihaber․am-ը։
Դրանում ընդգծվում է, որ մինչ տպավորություն է ստեղծվում, թե ՀԱՄԱՍ-ը դժվարացնում է Պաղեստինի համար ընթացող բանակցությունները, Թուրքիան ճնշում է գործադրում և հակառակվում Իսրայելի կողմից որդեգրված այդ մոտեցմանը:
Շշետվում է նաև, որ այս ամենին զուգահեռ ավարտվել են Գազա մտնելու համար թուրքական բանակի նախապատրաստական աշխատանքները և ԱՄՆ-ն այս հարցում Իսրայելի վրա ճնշում է գործադրում, սակայն Իսրայելը «թշնամական վերաբերմունքի» համար վետո է դրել խաղաղապահ խմբի կազմում Թուրքիայի ներգրավման վրա: