Բաքվում ձերբակալվել են Հովսանի միջազգային առևտրի նավահանգստի ղեկավարը և այլ անձինք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀովսանի միջազգային ծովային առևտրի նավահանգստի ղեկավար Ռաշադ Դաշդեմիրովն է ձերբակալվել է Բաքվում՝ մաքսանենգության և խոշոր չափերի հարկերից խուսափելու մեղադրանքով։
Նավահանգստային կայանի ղեկավար Ֆարիդ Ուսուբովն էր ավելի վաղ ձերբակալվել էր։ Նրան առաջադրված մեղադրանքներից մեկը վերաբերում է ծխախոտի մաքսանենգությանը։
Դատարանը երկուսին էլ նախնական կալանքի տակ պահելու որոշում է կայացրել՝ 2 ամիս և 20 օր։
Ուսուբովը գեներալ-լեյտենանտ Ջաբրայիլ Ուսուբովի որդին է, որը երկար տարիներ ծառայել է որպես Պետական անվտանգության հատուկ ծառայության պետի տեղակալ։ Դաշդեմիրովը Գյանջայի գործադիր իշխանության նախկին ղեկավար Ռասիմ Դաշդեմիրովի որդին է։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ևս երեք աշխատակից ձերբակալվել է գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատարանի որոշում է կայացվել նաև կոմիտեի աշխատակիցներ Զաուր Հաշիմովի, Ֆարուխ Հագվերդիեւի և Ֆարիզ Մահարամովի մասին։