Ուկրաինայի ԶՈւ մարդկային կnրուստը վաղուց գերազանցել է 1 միլիոնը և շարունակում է աճել. Լավրով
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՈւկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստը վաղուց գերազանցել է 1 միլիոնը և շարունակում է աճել, քանի որ Կիևի ռեժիմը վերածվել է կազմակերպված հանցավոր խմբի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայում կարգավորմանը նվիրված դեսպանատանը կազմակերպված կլոր սեղանի ժամանակ։
«Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են յուրաքանչյուր կողմից 2,500 զինծառայող։ Ներկա դրությամբ ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 11,000 զինվորի մարմին՝ 201 զոհված ռուս զինվորի մարմբի դիմաց», - նշել է Լավրովը։