Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ջորջ Օրուելը երևի մտքով էլ չէր անցկացնի, որ իր հանրահայտ հակաուտոպիական ստեղծագործությունները կարող են ոչ միան իրականություն, այլև հենց գործունեության ծրագիր դառնալ: Փաշինյանի կառավարման ներքո Հայաստանը վերածվել է Օրուելի գրքերում գրվածները իրական կյանքում կիրառելու ինչ-որ ֆանտասմագորիկ փորձադաշտի: Եթե մինչև 2021 թվականը դա «Անասնաֆերման» էր, ապա վերջին տարիներին լրիվ ընկղմվել ենք «1984»-ի մեջ:

Կարդացածները կհիշեն, մյուսները կարող են «գուգլել»՝ իմանալու համար, որ... «Պատերազմը խաղաղություն է: Ազատությունը ստրկություն է: Տգիտությունը ուժ է»:

Հա, բայց «1984»-ում կար նաև «մտքի հանցագործություն». այդպես էին բնորոշվում Անգսոցի անդամի (կուսակցության), առհասարակ որևէ մեկի ցանկացած անզգույշ արտահայտություն, արտաբերած բառ կամ ժեստ: Իշխող կուսակցության գաղափարախոսության տեսանկյունից սխալ կամ այդ գաղափարախոսությանը չհամապատասխանող մտքերի, բառերի, արտահայտությունների կամ ժեստերի դեմ պայքարում էր «մտքի ոստիկանությունը»: Իսկ կարգազանցներին քննում և կտտանքների էին ենթարկում «Սիրո նախարարությունում»: Այդ նախարարությունն էլ, կհիշեք, ամենից ահազդու տեսքն ուներ՝ առանց պատուհանների, չհաշված ստորգետնյա կամ «պադվալային» խոշտանգարանները:

Հա, բայց սա արդեն Օրուելի հանրահայտ հակաուտոպիան չէ, այլ մեր տխրահռչակ իրականությունը: Եվ սա այն պարագայում, որ մենք դեռ «կրկնամիտք» ասվածին չենք անդրադարձել: Դա այն ունակությունն է, երբ միաժամանակ հավատում են միմյանց հակասող երկու բանի: Եթե ընթերցելու ժամանակ ու ցանկություն չունեք, ապա կարելի է բավարարվել Փաշինյանի հանրահայտ «հպարտանում ենք մեր պարտությամբ», «ոչ թե Արցախը հանձնեցինք, այլ ձեռք բերեցինք ինքնիշխանություն» և նմանօրինակ այլ հայտարարություններով:

Կարճ ասած՝ Փաշինյանի իշխանության գործունեության հենքը մեծապես հիմնված է Օրուելի հակաուտոպիաների վրա: Պարզապես, եթե այլ ժողովուրդների համար «1984»ն ու «Անասնաֆերման» գրական ստեղծագործություններ են, Հայաստանում և ՀՀ քաղաքացիներիս համար, ցավոք, դրանք մեզ շրջապատող իրականության են վերածվել:

Բայց դա էլ Փաշինյանի բռնապետական հակումներին հագուրդ չի տալիս: Նրան դա էլ է քիչ:

Խնդրեմ, հիմա էլ քնել-ելել է, որոշել, որ եկեղեցիներում պետք է պատարագներից առաջ ՀՀ հիմնը հնչի: Գիտե՞ք՝ ինչու: Փաշինյանը համարում է, որ Եկեղեցին պետությունն է հիմնել: Դա, իհարկե, այդպես չէ, բայց մի՞թե դա կարևոր է: Կարևոր է, որ Փաշինյանն այդպես է որոշել: Խնդրեմ, վաղը կորոշի, որ «Պի»-ն ոչ թե 3,14 պետք է լինի, այլ 3:

Բայց դրանք դեռ «ծաղիկներն» էին: Փաշինյանը որոշել է, որ ՔՊ-ի ղեկավար լինելը իրեն միանգամայն բավարար իրավունքներ է տալիս, որպեսզի փոխի... Հայ առաքելական եկեղեցու «Կանոնագիրքը»: Ոչինչ, որ բացահայտում է Եկեղեցու հիմնադրման մասին (ու ոչ միայն այդ առումով) իր թերի «գիտելիքները», կամ ավելի ճիշտ՝ թյուր տվյալները:

Ոչինչ, որ թույլ է տալիս օրենքի ու Սահմանադրության կոպտագույն խախտում, քանի որ լինելով գործադիր իշխանության ղեկավար՝ ուղղակիորեն միջամտում է Հայ առաքելական եկեղեցու ներքին, ինքնավար հարցերին, ինչի իրավունքը չունի ոչ մի կերպ: Թեպետ, իրավաբանները, փորձագետները դա տողերիս հեղինակից ավելի լավ կբացատրեն ու բացատրում են: Կարելի է նաև վերստին ճոխ բառապաշարով նկարագրել Հայ առաքելական եկեղեցու և կանոնական ծիսակարգերի դեմ Փաշինյանի անընդունելի քայլերը, որը հոգևոր հայրերը բնորոշում են որպես պղծություն:

Բայց, այ, թե ինչն է ավելի ուշագրավ ու կարևոր միաժամանակ:

Ի՞նչ է, ըստ էության, անում Նիկոլ Փաշինյանը, բացի այն, որ պառակտում է հրահրում հասարակության ու Եկեղեցու ներսում, բացի այն, որ չարություն և ատելություն է տարածում, բացի այն, որ ուրանում է Արցախը, Արարատը և այդպես շարունակ:

Տեսեք. նա մի կողմից հագուրդ է տալիս իր բռնապետական արդեն անթաքույց հակումներին և հավակնություններին՝ լինի իրեն, իր «մտքի ոստիկանությանը» անդուր մարդկանց, գործիչների, հոգևորականների կամայական ազատազրկումը, թե, պատարագի բովանդակության «խմբագրումը»: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը զուգընթաց գործնականում բավարարում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները, նախապայմանները: Մի զարկով՝ մի քանի ձմերուկ, մի խոսքով:

Այդ ընթացքում նա կարող է ակտիվ հանրության կողմից հակազդեցության արժանացող իրարահաջորդ «թեզեր» նետել շրջանառության մեջ: Թեկուզ այս թարմ «առաջարկի» տեսքով, որ պատարագներից առաջ եկեղեցիներում պետական հիմնը հնչի, իսկ սրբապատկերների փոխարեն էլ երևի իր նկարները կախվեն:

Մեր ազգի ու պետության հանդեպ թշնամական տրամադրված հարևան նշված երկու երկրների պահանջները բավարարելու ճանապարհին Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագիրը խմբագրելու կամ չեղարկելու մասին էլ է խոսում: Խոսում է նաև Հայոց պետությունը վերանայելու և խմբագրելու մասին: Մի խոսքով, անընդհատ շարունակաբար բավարարում է ադրբեջանական ու թուրքական պահանջները:

Հայ առաքելական եկեղեցին ազգային բազմադարյա ինստիտուտ է, իսկ նրանց, ովքեր որոշել են հպատակեցնել հայ ազգին, վերածել թշնամական շահերը «մի փոր հացի» և միանգամից չմորթվելու դիմաց սպասարկող անհիշողություն բիոզանգվածի, նման կառույց ոչ մի դեպքում պետք չէ: Ուստի, պետք է «բարենորոգման» անվան տակ այն քանդել, քայքայել, վերացնել: Սա է բուն էությունն ու խնդիրը: Ու դա կապ չունի հավատի, կրոնի, ծիսակարգի հետ: Դա կապ ունի մի ամբողջ երկիր ու իր հասարակությունը մանկուրտացնելու ծրագրի հետ:

Տեսեք, մենք կտրուկ մոտեցել ենք այն կետին, որ վաղը, մյուս օրը «մտքի պարեկները» կարող են բռնել ու դատել նրանց, ովքեր դեմ են խոսում Նիկոլ Փաշինյանին, դեմ են խոսում Ադրբեջանին կամ Թուրքիային: Կամ, եթե չեն խոսում, ուրեմն մտքի մեջ վատվատ բաներ են պահում: Կամ էլ ազգային որևէ արժեք չեն ուրանում, օրինակ՝ հիշում են, որ Հայոց գրերի գյուտը Մեսրոպ Մաշտոցն է արել... Հիշում են, որ Ցեղասպանություն է եղել, որ Արցախ ենք ժամանակավորապես կորցրել:

Հույզերը՝ հույզեր, բայց էական խնդիրն այն է, թե ոչ իշխանական, ազգային արժեքներին հավատարիմ ուժերը, շրջանակները, գործիչները որքան արագ ու արդյունավետ կարող են համախմբվել և այս հակաուտոպիական մղձավանջից ելնելու իրատեսական տարբերակ առաջարկել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)
Ամենադիտված