Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան վերականգնել է ՌԴ մարզիկների մասնակցության իրավունքը
ՍՊՈՐՏՁյուդոյի միջազգային ֆեդերացիան վերականգնել է Ռուսաստանի Դաշնության մարզիկների մասնակցության իրավունքը։
Նրանք կկարողանան միջազգային մրցաշարերին մասնակցել իրենց ազգային դրոշի, օրհներգի և խորհրդանիշների ներքո։
Ուկրաինայի ձյուդոյի ֆեդերացիան բողոքարկել է այս որոշումը։ Ուկրաինական կողմը խոստացել է «ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ դրա իրականացումը կանխելու և ուկրաինացի մարզիկների շահերը պաշտպանելու համար»։