Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 14-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունն այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ավինյանը նշել է, որ միջոցառման մյուս մանրամասները կհրապարակվեն առաջիկայում:
Հավելենք, որ Երևանի փողոցներում արդեն զգացվում է նախատոնական շունչը: