Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել և կանխվել է Իրանից մաքսանենգ ճանապարհով դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Այս մասին ասված է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Մ-ն և Ս.Ս-ն, ԻԻՀ քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի նոյեմբերի 10-ին ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով՝ իրացնելու նպատակով, ՀՀ են ներկրել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների խմբաքանակ։
Հանցավոր խմբի անդամները հայ-իրանական պետական սահմանի սահմանային գոտում, ԻԻՀ քաղաքացուց ստանալով թմրամիջոցի նշված խմբաքանակը, այն փորձել են տեղափոխել ք.Երևան, սակայն ձերբակալվել են ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից։

Ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, Ա.Մ-ի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 26 կիլոգրամ թմրամիջոց (4,690 կգ. «Մեթամֆետամին» և 20,842 կգ. «Մարիխուանա»)։ Նշված ՀՀ 2 քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Ա.Մ-ի և Ս.Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Հաշվի առնելով նկարագրված արարքի վտանգավորության բարձր աստիճանը` նախաձեռնված քրեական վարույթը Սյունիքի մարզային քննչական վարչությունից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականացվել հանցավոր գործունեության մեջ ներգրավված անձանց բնակության վայրերում, որոնց արդյունքում հայտնաբերվել են թվով 2 հատ ատրճանակ՝ իրենց փամփուշտատուփերով, լիցքավորված թվով 5 հատ փամփուշտներով, իրացման համար նախատեսված տարբեր չափաբաժինների «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրանյութեր, ինչպես նաև կեղծ թղթադրամներ, կասկածելի սրվակներ, էլեկտրոնային կշեռքներ և օգտագործված ներարկիչներ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք Կրեմլում պարզաբանել են, թե ինչու է Պուտինի և Փաշինյանի զրույցը փակ բնույթ կրել Աշխարհի երեք առաջնություն բաց թողնելը լիակատար ձախողում է․ Մալդինի Իրանի դեմ պшտերազմը խանգարում է Ուկրաինային․ Զելենսկի Ազովի ծովում խորտակվել է հացահատիկով բեռնված նավ. կա զnհ և անհետ կորածներ Երեքշաբթին Իրանում կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր, բացեք անիծյալ նեղուցը․ Թրամփ Իսրայելը hարվածներ է հասցրել Բեյրութի արվարձանի բնակելի շենքերին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 5-ին Հուսով եմ, որ Բուշերի ատոմակայանում աշխատող ռուսաստանցիները գիշերը կժամանեն Հայաստան․ Լիխաչով Իսրայելը օգնել է ԱՄՆ-ին իրանցիների կողմից խոցված F-15 ինքնաթիռի օդաչուի փրկարարական գործողության ժամանակ․ Fox News Հայաստանը ըմբռնում է ցուցաբերել Ռուսաստանի մտահոգությունների շուրջ․ Լավրով Ջուր չի լինի որոշ ժամանակ Պետք է ընդունել պարտությունն ու Չեմպիոնների լիգայի խաղին մեկնել պարզ գլխով. Արտետա Սերբիայի գազային ենթակառուցվածքների վրա նախապատրաստվող հшրձակումը կանխվել է. Վուչիչ Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միաժամանակյա անդամ լինելու անհնարինությունը, ինչը կարևոր է․ Պեսկով Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը Երևանն է կայացրել, Մոսկվան այստեղ կապ չունի․ Պեսկով Թաց ձյուն, ժամանակ առ ժամանակ անձրև. եղանակն այս օրերին Արցախյան պшտերազմից տարիներ անց տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը․ մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով․ Գարեգին Բ Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ և ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն ու արժանապատիվ զարգացում․ Վահագն Խաչատուրյան Ամերիկացի օդաչուների փրկարարական առաքելությունը ձախողվել է․ երկու ուղղաթիռ է խփվել․ կենտրոնական հրամանատարության խոսնակ Իսպանական Լա Լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկոյին» Նացիստների սարսափը. Խորհրդային աս Նելսոն Ստեփանյանին են մեծարել Հայաստանում Փաշինյանը թռել է Պուտինի մոտ և խոսել «ժողովրդավարության» մասինԹրամփն արգելել է ԱՄՆ դիրքերին Իրանի հրթիռային հարվшծների լուսանկարների հրապարակումը Կյանքից հեռացել է Զորի Բալայանը «Սաութհեմփթոնը» հաղթեց «Արսենալին» և դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ Օտարերկրացի կինը պնդում է՝ ամուսնու հարազատները փորձել են դանшկով վնաuել իրենց Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց «Պորտ Վեյլին» Պուտինը Փաշինյանին. Հայաստանը չի կարողանա նստել երկու աթոռի վրա, Փաշինյան. Մի քիչ էլ կնստենքԿրեմլը շրջանցելով. Հայաստանն ու Ադրբեջանը ընդլայնում են առևտուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ Հարության Ճրագալույցի պատարագը․ կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան Ապուրի համաշխարհային օր. պատմության այս օրը (05 ապրիլ)Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներ ԱՄՆ-ն իրականացրել է իր պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական օպերացիաներից մեկը․ Թրամփը հայտնել է՝ Իրանում խnցված F-15 կnրծանիչի անձնակազմի երկրորդ անդամի փրկվելու մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտությունՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը Մինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Նիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ ՓեզեշքիանինՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերը
Ամենադիտված