Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանխվել է ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով դեպի ՀՀ տարածք խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից, մասնավորապես, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Մ-ն և Ս.Ս-ն, ԻԻՀ քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի նոյեմբերի 10-ին ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով՝ իրացնելու նպատակով, ՀՀ են ներկրել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների խմբաքանակ։

 

Հանցավոր խմբի անդամները հայ-իրանական պետական սահմանի սահմանային գոտում, ԻԻՀ քաղաքացուց ստանալով թմրամիջոցի նշված խմբաքանակը, այն փորձել են տեղափոխել ք.Երևան, սակայն ձերբակալվել են ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից։

 

Ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, Ա.Մ-ի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 26 կիլոգրամ թմրամիջոց (4,690 կգ. «Մեթամֆետամին» և 20,842 կգ. «Մարիխուանա»)։ Նշված ՀՀ 2 քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

 

Ա.Մ-ի և Ս.Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

 

Հաշվի առնելով նկարագրված արարքի վտանգավորության բարձր աստիճանը` նախաձեռնված քրեական վարույթը Սյունիքի մարզային քննչական վարչությունից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։

 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականացվել հանցավոր գործունեության մեջ ներգրավված անձանց բնակության վայրերում, որոնց արդյունքում հայտնաբերվել են թվով 2 հատ ատրճանակ՝ իրենց փամփուշտատուփերով, լիցքավորված թվով 5 հատ փամփուշտներով, իրացման համար նախատեսված տարբեր չափաբաժինների «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրանյութեր, ինչպես նաև կեղծ թղթադրամներ, կասկածելի սրվակներ, էլեկտրոնային կշեռքներ և օգտագործված ներարկիչներ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»Մասնագետը կանխատեսել է, թե երբ է Ռուսաստանը բարձրացնելու գազի գինը Հայաստանի համար Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Իրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Դիեգո Ֆորլանը կգլխավորի Ուրուգվայի ազգային հավաքականը ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով
Ամենադիտված