Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Հարությունս ընկերասեր էր, կատակասեր, աշխատասեր». ջոկի հրամանատար Հարություն Հարությունյանն անմահացել է նոյեմբերի 14-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այնքան հանգիստ, խելոք երեխա էր։ Չի չարչարել ինձ որևէ հարցում։ Ամեն հարցում հարմարվող տղա էր։ Ընկերասեր էր, կատակասեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Հարությունի մայրիկը։

Հարությունը ծնունդով Արցախից է՝ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից։ «Այնտեղ ենք ապրել մինչև վերջ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տարհանում կազմակերպվեց։ Մենք տեղափոխվեցինք եղբայրներիս մոտ՝ Ռուսաստան։ Այդ տարի Հարությունը պետք է գնար առաջին դասարան։ Մեկ տարի երեք ամիս այնտեղի դպրոցում սովորեց, մյուս երկու տղաներս ևս։ Բոլորը շատ լավ էին սովորում։ Ժողովի ժամանակ առաջին ուսուցչուհին Հարութիս տետրը բացած դրել էր գրատախտակի մոտ և որպես օրինակ էր ցույց տալիս դասարանի մյուս երեխաներին։ Զարմացած էին, որ պատերազմ տեսած երեխան, որ ռուսերեն խոսել չգիտի, այդքան սիրուն է գրում։ Հետո եկավ ամուսինս, ասաց, որ պատերազմը վերջանում է, պետք է վերադառնանք տուն։ Եղբայրներս թույլ չէին տալիս, բայց ամուսինս երեխաներին համոզեց, ու վերադարձանք Արցախ։ Դպրոցում շատ լավ է սովորել, մեկ նկատողություն դպրոցից չենք ստացել»։ Այնուհետև Հարությունը կրթությունը շարունակել է Ստեփանակերտի Մոսկովյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ «Պատմություն էր պարապում ընդունվելու համար, սիրում էր այդ առարկան»։

Հարությունը 2002-2004 թվականներին ժամկետային զինվորական ծառայության է անցել բանակում։ Ծառայել է Մատաղիսում, Թալիշում, Եղնիկներում և Կայծակներում։ Եղել է կրտսեր սերժանտ, ծառայության ընթացքում արժանացել է մի շարք պատվոգրերի։ Բանակից հետո Հարությունը շարունակում է կրթությունը, ավարտում համալսարանը։ Մայրիկն ասում է՝ որդին նախապատվությունը չէր տալիս քաղաքին. «Գյուղում սեփական բիզնես էր հիմնել։ Հետո նաև ընտանիք կազմեց, աղջիկ ունի։ Շատ էր սիրում գյուղը»։ Հարությունն անցել է Քառօրյա պատերազմի միջով, տուն վերադարձել «Արիության» մեդալով, շարունակել իր առօրյա կյանքը։

Չորս տարի անց Արցախում կրկին պատերազմ էր։ Սեպտեմբերի 27-ից Հարությունը կամավոր մեկնում է ռազմի դաշտ։ «Մեր գյուղը սահմանային էր, սահմանից 800 մետր էինք հեռու։ Գյուղի տղաներից շատերի հետ հենց առաջին պահից մեկնեցին ռազմի դաշտ։ Գրանցվել էին «Մարտունի 2»-ում։ Օրեր շարունակ այնտեղ են մնացել, պաշտպանել են այդ հատվածը, օգնել տարբեր հարցերում։ Այնտեղից իրենց տեղափոխել են Ամարաս։ Այնտեղ մեծ անտառ կար, որը մեր գյուղը բաժանում էր Վարանդայից (Ֆիզուլի)»։

Այնուհետև Հարությունի պայքարը հարազատ գյուղի համար էր. «Օրեր շարունակ այդ հատվածում էր՝ առանց հերթափոխի, գիշեր-ցերեկ։ Մեր տան մոտ էր, բայց տուն չէր գալիս»։

Իսկ հետո իրադարձությունները ֆիլմերի կադրերի պես են զարգանում։ «Անօդաչուն հարվածում է այն խրամատին, որտեղ տղաները հավաքվում էին, տեղը ֆիքսել էին։ Շատ տղաներ զոհվել էին, իմ տղան այդ ժամանակ չի վիրավորվում, բայց չեն կարողանում իրենց ընկերների մարմինները դուրս բերել, քանի որ թշնամու անօդաչուները վերահսկում էին տարածքը։ Երեկոյան պայմանավորվել էին, որ ավելի ուշ ժամի, այսինքն՝ մթով, գնան իրենց ընկերների մարմինների հետևից։ Հարությունս ջոկի հրամանատար էր, ռացիան իր մոտ էր, կառավարում էր իրավիճակը։ Օդում պտտվող թշնամական F16-ը երեկոյան վերադարձել է այն հատված, որտեղ մեր տղաների մարմիններն էին, հավանաբար նաև հասկացել էին, որ ընկերները գնալու են նրանց հետևից։ Հարութիս հետ խոսեցինք, հանգստացնում էր ինձ, որ ամեն ինչ լավ է։ Արձագանքում էի՝ ի՞նչն է լավ, եթե ընկերներդ զոհվել են։ «Մի անհանգստացի, իրենց բերելու ենք»»։

Հոկտեմբերի 29-ին Հարությունը ծանր վիրավորում է ստացել ընկերների մարմինները դուրս բերելու գործողության ժամանակ։ Տիկին Անժելան նշում է՝ այդ գործողության ժամանակ 30 տղաներից 16-ը զոհվում են։ «Բոլոր կանանց ու երեխաներին տարհանել էին գյուղից, մենք Երևանում էինք։ Ինձ գիշերը զանգահարեցին, թե Հարութից ի՞նչ լուր ունես, ասացի, որ զրուցել ենք։ Հետո պարզվեց, որ հիվանդանոցում է, ծանր վիրավորում ունի։ Վիրավորումը գլխի շրջանում էր։ Ստեփանակերտում երկու անգամ վիրահատել էին և տեղափոխել Երևան»։

Օրեր շարունակ Հարությունը պայքարում է կյանքի համար, երեք վիրահատության միջով է անցնում, բայց, ավաղ, գիտակցության չգալով՝ նոյեմբերի 14-ին անմահանում է հիվանդանոցում։ «Անընդհատ կոմայի մեջ է եղել։ Բժիշկն ասում էր՝ վիրահատությունից հետո, երբ ոտքի կանգնի, պատրաստ եղեք, որ գուցե խոսքի շեղումներ ունենա, ես միշտ ասում էի՝ ամեն ինչի կդիմանամ, միայն թե ողջ մնա տղաս։ Գլխում թունավոր մետաղի բեկոր է եղել, որն էլ թույլ չտվեց, որ անգամ վիրահատությունները որևէ արդյունք տան»։

Մայրիկն ասում է՝ որդին լուռ ու մունջ անցավ այդ օրերի միջով։ «Օրվա մեջ երկու անգամ թույլատրում էին իր մոտ՝ վերակենդանացման բաժանմունք մտնել։ Ամեն անգամ, երբ իր մոտ էի, աչքերից արտասուք էր հոսում։ Համբուրում էի գլուխը, նստում կողքին։ Ամենավերջին օրն էր, արդեն նկատելի էր, թե նա որքան է արտաքնապես փոխվում։ Բալաս շատ էր նիհարել։ Բժշկուհին ասում էր՝ երբ դուք խոսում եք, նա լսում է, հասկանում է ձեզ։ Վերջին օրն էլ աչքից արցունք կաթեց, իսկ հաջորդ առավոտյան արդեն զանգահարեցին և բոթը հայտնեցին»։

Հիմա տիկին Անժելան չի հաշտվում տարիներ առաջ կայացրած որոշման մեջ։ «Բոլորս Երևանում էինք, երբ Հարությունս մահացավ։ Մեզ առաջարկեցին նրան հուղարկավորել Եռաբլուրում։ Բայց քանի որ արդեն զինադադար էր, որոշեցինք՝ վերադառնում ենք մեր գյուղ։ Հարութս գյուղը շատ էր սիրում, ցանկացանք, որ այնտեղ լինի։ Այդ պատերազմի՝ գյուղից վերջին՝ 11-րդ զոհն էր։ Բոլոր տղաները հուղարկավորված են գյուղում։ Իսկ հիմա բոլորին թողել ենք այնտեղ ու եկել»։ Հարությունի «գործը»՝ ընկերների մարմինների՝ պատերազմի դաշտից դուրսբերումը, ավարտին է հասցրել նրա կրտսեր եղբայրը։ Եվ միայն զինադադարի կնքումից հետո է Արցախից Երևան հասել։

Ապրելու ուժի մասին. «Թոռնուհիս դարձավ ինձ ուժ տվողը։ Շատ նման է հայրիկին, անգամ չիմացող մարդիկ նկարով նմանեցնում են իրենց»։

Հ. Գ. - Կամավոր Հարություն Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Մաճկալաշեն գյուղի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Ամենադիտված