Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ամերիկյան հուշագրի թաքնված գինը. ինչի՞ դիմաց է վճարում Հայաստանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգների հետ հուշագրի ստորագրումը ներկայացվում է որպես պատմական շրջադարձ, «խաղաղության օրակարգի» կարևորագույն ձեռքբերում։ Սակայն այդ փաստաթուղթը չի կարող դիտվել առանձնացված այն համատեքստից, որը ձևավորվել է Հայաստանում վերջին ամիսներին․ Հայ Առաքելական եկեղեցու դեմ աննախադեպ ճնշումներ, համայնքապետերի, քաղաքական գործիչների ու բարերարների հանդեպ կիրառվող ռեպրեսիվ գործիքակազմ, հասարակության խորացող բևեռացում։ Այս իրավիճակում ցանկացած արտաքին հուշագիր, թեկուզ ամենագլամուր փաթեթավորմամբ, դառնում է ոչ թե անվտանգության երաշխիք, այլ՝ իշխանության ինքնապահպանման գործիք, որը նախատեսված է արտաքին լեգիտիմություն ապահովելու համար՝ ներքին լեգիտիմության բացակայության պայմաններում։

Հուշագրի բացասական հետևանքները տեսանելի են արդեն հիմա, նույնիսկ նախքան դրա իրական կիրառման մեկնարկը։ Դրանցից առաջինը Հայաստանի սուբյեկտայնության շարունակական նվազումն է։ Երբ իշխանությունը սեփական ժողովրդից թաքուն, փակ դռների հետևում է բանակցում երկրի ապագայի մասին, արտաքին փաստաթղթերը դառնում են ոչ թե համագործակցության շրջանակ, այլ լծակ՝ ճնշումներ գործադրելու և նոր զիջումներ կորզելու համար։ Հենց այս ֆոնի վրա է պետք գնահատել այն փաստը, որ Դոնալդ Թրամփ կրտսերի՝ Երևան այցելելու և «Թրամփի երթուղի» զբոսաշրջային նախագծի շուրջ բանակցելու ծրագիրը չեղարկվեց։ Պաշտոնական պատճառաբանությունները լռության մեջ են, բայց քաղաքական ենթատեքստը չափազանց հստակ է․ որևէ լուրջ ներդրող չի մտնի այն երկիր, որի իշխանությունները պատերազմ են հայտարարել սեփական եկեղեցուն, բռնաճնշում են համայնքային կյանքի կրողներին և սեփական պատմական ինքնությունն են փորձարկում որպես սակարկման նյութ։

Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Կարլսոնի հետ փաստացի դարձավ շրջադարձային պահ՝ ամերիկյան քաղաքական շրջանակների համար։ Այդ հարցազրույցի շնորհիվ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների մի հատված վերջապես հնարավորություն ունեցավ լսելու ոչ թե միայն պաշտոնական Երևանի ներկայացրած «խաղաղարար» պատկերը, այլ իրականությունը՝ կալանավորումների, իրավական կամայականության, հոգևոր ու համայնքային կյանքի ճնշման մասին։ Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Միացյալ Նահանգների հետ հուշագիրը չի կարող ընկալվել որպես անվերապահ վստահության վկայական․ այն կարդացվում է նաև որպես գործիք, որով Վաշինգտոնը կարող է առավել ամուր կապել Հայաստանի իշխանություններին իր օրակարգին՝ միաժամանակ պահելով նրանց վերահսկողության տակ։

Հուշագրի ամենավտանգավոր կողմերից մեկը այն է, որ այն ստորագրվում է տարածաշրջանային ուրիշ գործընթացների հետ փոխկապակցված պայմաններում։ Հայ-թուրքական սահմանի բացման շուրջ քննարկումները ուղեկցվում են մտահոգիչ տեղեկություններով, որոնցից մեկը՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պայմանը Հայաստանում տասը մզկիթի կառուցման մասին։ Թեպետ Փաշինյանի մամուլի ծառայությունը շտապում է հերքել այդ տեղեկատվությունը, Ադրբեջանի խորհրդարանից հնչող հայտարարությունները բացահայտ խոսում են վերականգնվող «Երևանի ղազիյաթի» մասին և մուսուլմանների «վերադարձի» մասին այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։ Այսինքն՝ խոսքը ոչ միայն կրոնական կառույցների կառուցման, այլ շատ ավելի լայն՝ պատմական-քաղաքական վերաշարադրման փորձի մասին է, որտեղ Երևանը ներկայացվում է որպես երբեմնի մուսուլմանական վարչատարածքի կենտրոն։

Այս ֆոնին ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը փաստացի դրվում է նույն փաթեթի մեջ, ինչ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների «կարգավորման» ծրագրերը։ Երբ Թուրքիան և Ադրբեջանը պահանջում են սահմանների բացում, «տրանսպորտային ուղիների ապաշրջափակում» և իրենց «փախստականների վերադարձ», իսկ Բաքուն բացեիբաց խոսում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, բանակը կրճատելու, անվտանգության ճարտարապետությունը վերակառուցելու մասին, ապա ակնհայտ է, որ արտաքին գործընկերների հետ հուշագրերը կարող են վերածվել ճնշման ճակատների։ Ցանկացած «օգնության փաթեթ» կարող է պայմանավորված լինել այնպիսի «խորհրդատվություններով» և «խոսքերի մակարդակի ակնկալիքներով», որոնք խորքում ենթադրում են նոր քաղաքական ու տարածքային զիջումներ Հայաստանի կողմից։

Բացի արտաքին սպառնալիքներից, հուշագրի ստորագրումն ունի ներպետական չափազանց լուրջ հետևանքներ։ Երբ հասարակությունը տեսնում է, որ պետության ղեկավարությունը պատրաստ է գաղտնի պայմանավորվածությունների, երբ ՀՀ քաղաքացիներին դնում են կատարվածի առաջ՝ առանց բաց քննարկման, առանց հանրային վերահսկողության, դա բերում է վստահության կտրուկ անկման։ Մարդիկ սկսում են վախենալ, որ հերթական «պարտավորությունները» կներառեն ոչ միայն Սահմանադրության փոխում և բանակի թուլացում, այլ նաև ադրբեջանցիների զանգվածային վերաբնակեցում Հայաստանի բնակավայրերում՝ սեփականության, անվտանգության և սոցիալական կայունության լուրջ վտանգներով։ Արդյունքում հասարակությունը ապրում է մշտական սպասողական լարվածության մեջ, որտեղ յուրաքանչյուր նոր հուշագիր, համաձայնագիր կամ «ճանապարհային քարտեզ» ընկալվում է ոչ թե որպես հնարավորություն, այլ՝ որպես հերթական վտանգ։

Հատկապես մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ իշխանությունները ներսում զբաղված են սեփական ընդդիմախոսներին ոչնչացնելու քաղաքականությամբ։ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները, համայնքների ղեկավարների և քաղաքական գործիչների դեմ հարուցվող քրեական գործերը, բարերարների նկատմամբ կիրառվող խափանման միջոցները ուղարկում են շատ պարզ ազդակ՝ իշխանությունն ի վիճակի չէ երկխոսության և չի պատրաստվում հաշվի նստել հասարակության լայն շերտերի կարծիքի հետ։ Այսպիսի պայմաններում Միացյալ Նահանգների հետ ստորագրված ցանկացած հուշագիր վերածվում է ոչ թե ժողովրդավարական ընտրության, այլ՝ թույլ և մեկուսացված իշխանության բախված փորձի՝ արտաքին հովանավորի հաշվին պահպանել սեփական գոյությունը։

Վտանգը նրանում է, որ արտաքին գործընկերը, այս դեպքում՝ Միացյալ Նահանգները, աշխատում է այն իշխանության հետ, որն իրականում չունի ներքին վստահության մանդատ։ Սա ստեղծում է երկակի իրավիճակ․ մի կողմից Վաշինգտոնը հայտարարում է ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին, մյուս կողմից համագործակցում է իշխանության հետ, որը ներսում ճնշում է սեփական եկեղեցուն, համայնքներին և քաղաքական այլակարծությանը։ Այս հակասությունը վաղ թե ուշ պայթելու է՝ և՛ ներսում, և՛ դրսում, որովհետև հասարակության դժգոհությունն անխուսափելիորեն վերածվելու է նաև հակաամերիկյան տրամադրությունների, որոնք կարող են շահարկվել այլ դերակատարների կողմից։

Միացյալ Նահանգների հետ հուշագիրը ինքնին դատավճիռ չէ, եթե այն հիմնված է լիներ ազգային շահերի հստակ գիտակցության, կարմիր գծերի և հասարակության լայն համաձայնության վրա։ Սակայն ներկա պայմաններում այն ավելի շատ հիշեցնում է ոչ թե հավասար գործընկերության փաստաթուղթ, այլ խոցելի և ներսից թուլացած իշխանության ձեռքում գտնվող փաստաթուղթ, որով նա փորձում է գնել ժամանակ և արտաքին աջակցություն՝ ներքին լեգիտիմության հաշվին։

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե հերթական «պայմանագրային խաղաղություն», որի գինը կարող են դառնալ Սահմանադրությունը, բանակը, հոգևոր և մշակութային ինքնությունը, այլ լիարժեք ազգային քննարկում՝ պարզ պատկերացման հետ, թե ինչ ենք մենք ստանում և ինչի դիմաց։ Առանց այդ քննարկման, առանց Հայ Առաքելական եկեղեցու, մասնագիտական հանրության և հանրային լայն շերտերի մասնակցության, Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը կմնա վտանգավոր փխրուն ժապավեն, որը ցանկացած պահի կարող է դառնալ նոր ճնշումների և նոր զիջումների գործիք։ Իսկ ժողովուրդը իրավացիորեն կշարունակի հարց տալ՝ արդյո՞ք այս ամենի դիմաց մենք ստանում ենք անվտանգություն, թե պարզապես հերթական անգամ վճարում ենք մեր պետության ու ինքնության հաշվին։

Ճապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԹրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնումԱրագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԹրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանելԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցըԴավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ըԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը Վիեննայի միջազգային փառատոնն որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներին VAR-ը քնած էր, դա ակնհայտ կարմիր քարտ էր. Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը «Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում 2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել է Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելուՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով 9 ամիսների ընթացքում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ. ՊԵԿ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան Ճգնաժամերի պատճառով Ֆրանսիան դարձել է Եվրոպայի նոր «հիվանդ մարդը»․ Politico Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարով բшխվել է խոշոր եղջերավոր անասունին, որը տեղում սատկել է Վինիսիուսը ծաղրել է «Բարսելոնա»-ին Էլ Կլասիկոյում «Ռեալ»-ի տարած հաղթանակից հետո Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով Վեհափառն ընդունել է Նորվիչի թեմակալ առաջնորդին և գոհունակությամբ անդրադարձել Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին Ռուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները. Պեսկով Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան Վիզայի հետ կապված խարդախություն կատարողները հետագայում կզրկվեն վիզա ստանալու իրավունքից․ ԱՄՆ դեսպանություն Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ամարո Մոնտենեգրո լիկյոր««Էս ինչպես է սեղմել». Ալիևի կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանի կառավարությունը հիշել է «եղբայրական» Ռուսաստանի մասին» Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան «Ո՞վ Հայաստանին տարավ դեպի ստրկացում և փլուզում. Արևմտյան ՀԿ-ների և հիմնադրամների վերլուծություն»«Երևանի թիվ 7 շուկա»-ի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վորոնեժի մարզի վրա
Ամենադիտված